«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել հարձակվող Ռահիմ Ստերլինգի ծառայություններից, եթե որևէ ակումբ 50 մլն ֆունտ հրաժարագին վճարի: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Ստացված գումարով լիվերպուլցիները կփորձեն ձեռք բերել «Ասթոն Վիլա»-ի հարձակվող Կրիստիան Բենտեկեի, ՊՍՎ-ի ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայի, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլների տրանսֆերները:
Նշենք, որ ավելի վաղ ՊՍՎ-ն հաստատել է «Լիվերպուլ»-ի` Դեպայի ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Ստերլինգը 32 հանդիպում է անցկացրել, 7 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում կատարել:










































