Իրանի մայրաքաղաքում վերջին 8 տարում առաջին անգամ անցկացվել է զանգվածային հանրահավաք՝ ի պաշտպանություն աշխատավորների իրավունքների։ Ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ցուցարարները Թեհրան են ժամանել երկրի տարբեր տարածաշրջաններրից: Նրանք բացականչել են «Իրանցի աշխատավորներն աշխատանք չունեն», «Սոցիալական անվտանգությունը մեր իրավունքն է» կարգախոսները։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ իրանական իշխանությունները ձերբակալել են աշխատանքային արհմիությունների առնվազն 5 ղեկավարների։
Ձերբակալությունները կատարվել են աշխատանքային պայմանների բարելավման պահանջով վերջերս հաճախացած բողոքի ակցիաների ու գործադուլների ֆոնին։







































