Կուբայում երկարատև բուժումից հետո Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հայրենիք վերադառնալու օրը Twitter միկրոբլոգում նրա էջին հետևել է ավելի քան 4 միլիոն մարդ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ներկա պահին Չավեսի ընթերցողների թիվը կազմում է ավելի քան 4 միլիոն 6 հազար մարդ, և նրանց թիվն ամեն րոպե շատանում է: Հավանական է, որ նման վերաբերմունքի պատճառ է հանդիսացել այն, որ նախօրեին Չավեսը մի քանի հաղորդագրություններ է գրել Twitter-ում, ինչը չէր արել 2012 թ. նոյեմբերի 1-ից:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Չավեսը կշնորհավորի՞ իր 4 միլիոներորդ ընթերցողին, որը երիտասարդ ուսանողուհի է Կարակասից:
Չավեսը Twitter-ի իր միկրոբլոգը բացել է 2010 թ. ապրիլի 27-ից:










































