Այս շաբաթ Բալթիմորում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մոտ 100 իրավապահ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ, կապիտան Էրիկ Կովալչիկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Շուրջ 100 ոստիկաններ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, նրանցից 40-ը հոսպիտալացվել են»,- ասել է նա։
Նշվում է, որ վնասվածքների մեծ մասն ուժայինները ստացել են իրենց ուղղությամբ նետված աղյուսներից և շշերից։
Կապիտանի տվյալներով՝ ձերբակալվել է 201 մարդ, որից 106-ը 48 ժամ անց ազատ է արձակվել առանց մեղադրանքների առաջադրման։
Նա ընդգծել է, որ քննիչներն ուսումնասիրում են տեսահսկման խցիկների նկարահանումները՝ նույնականացնելու խուլիգաններին։











































