ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին նախնական համաձայնության է հասել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Փարիզյան ակումբի հետ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է դեռ 3 տարի: Հրաժարագնի չափի վերաբերյալ ՊՍԺ-ն և «Յուվենտուս»-ը դեռ չեն բանակցել, ինչպես նաև չի որոշվել Կավանիի աշխատավարձի չափը:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպումների և 12 գոլ հեղինակել:










































