Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնարդ Սանդերսը հինգշաբթի օրը պաշտոնապես սկսել է պայքարը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարության մեջ նշվում է, որ նա հավակնում է Դեմոկրատական կուսակցության կողմից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելուն, հաղորդում է TASS-ը:
Սենատորը, ով փաստացի ոչ մի կուսակցության անդամ չէ, հայտնել է, որ, ֆինանսական նկատառումներից ելնելով, որոշել է ընտություններին աջակցել դեմոկրատներին: «Ես միլիարդատեր չեն,- նշել է նա: -Իսկ ընտրվելու համար, լինելով անկախ թեկնածու, շատ գումար կպահանջվի»:
Սանդերսը հաստատել է, որ մտադիր է իր քարոզարշավում սոցիալական հարցեր քննարկել: «Ամերիկայում միջին խավի համար վճռական ժամանակներ են,- ընդգծել է նա: -Այն կարող է անհետանալ մեկ սերնդի կյանքի ընթացքում, եթե մենք վճռական կերպով այժմ չփոխենք ուղղությունը»:
Դեմոկրատների կողմի որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար Սանդերսը ստիպված կլինի պայքարել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նա իր նախագահական ամբիցիաների մասին հայտարարել է դեռ ապրիլ ամսին: ԶԼՄ-ները նշում են, որ սենատորի հաջողության շանսերը մեծ չեն: Քլինթոնը զգալիորեն առաջ է անցնում նրանից:
Հանրապետական կուսակցության կողմի ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել սենատորներ Թեդ Կրուզը, Ռենդ Պոլը և Մարկո Ռուբիկոն:









































