«Ընդհուպ մինչև XIX դարի վերջը Արևմուտքում Արևելքը համարվել է զգացմունքային ուրախությունների և ազատությունների պատվար, հանրությունը հիացել է եվրոպացի նկարիչների՝ հարեմային կյանքի մասին նկարներով»,- գրում է Անն Կատրին Սիմոնը Die Presse-ում:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ X-XI դարերում գրվել են շատ «հետաքրքիր արաբական տեքստեր սեքսի մասին»: Դրանցում քննարկվում են մարմինն ու մարմնական ցանկությունները և նույնիսկ, այսօրվա պատկերացումներով, բավական անկեղծ: Օրինակ է հանդիսացել բաղդադցի Ալի իբն-Նասրա ալ-Քաթիբայի «Ցանկության հանրագիտարանը», որի գլուխներից է, օրինակ, «Սեռական ակտի տեսակների և տեխնիկաների մասին» կամ՝ «Որն է կույսի առավելությունները ոչ կույսի նկատմամբ»՝ գրում է Սիմոնը:
«Կարդալով նրա խորհուրդները սեքսուալ կյանքի մանրամասների մասին՝ կարելի է եզրակացնել, որ ձանձրալի սեքսը հակասում է իսլամի էությանը: Միջնադարյան քրիստոնյաները ևս դրան այսպես են նայել. իսլամը նրանց ներկայացել է անսիրտ զգացմունքային կրոն»,- շարունակում է հեղինակը:
Իմունոլոգ և լրագրող Շիրին ալ-Ֆեկին համոզված է, որ «արաբական հասարակությունում անբարենպաստ քաղաքական և սոցիալական իրավիճակը չի փոխվի, քանի դեռ, կոպիտ ասած, անկողնում ամեն ինչ լավ չէ»,- փոխանցում է Սիմոնը:
Կարդալով նրա «Սեքս և ցիտադել» գիրքը՝ Սիմոնը գրում է. «Սարսափում ես երիտասարդների սեքսուալ և կրոնական հակամարտությունից, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ամուսնանալ՝ չնայած դա շարիաթով թույլատրելի սեքսուալ հարաբերությունների միակ ձևն է: Կարդում ես, թե ինչպես է կուսությունը կորցնելու վախը կանանց ստիպում զբաղվել ատելի օրալ սեքսով, իսկ տղամարդիկ գնում են մարմնավաճառների մոտ, քանի որ այնպիսի «էքստրավագանտ» փորձերը, ինչպիսին է օրալ սեքսը, իրենց ամուսնության մեջ անթույլատրելի է: Կարեկցում ես սեքսուալ առումով անկիրթ և չբավարարված ամուսիններին, որոնք չեն կարողանում հաղթահարել խնդիրը, որովհետև սեքսի մասին խոսելն արգելված է, կամ կանանց, որոնք հղիացել են չպաշտպանվելու պատճառով, քանի որ ամաչել են պահպանակ գնել»:
Սիմոնը նշում է, որ արաբական աշխարհի ամենահայտնի սեքսոլոգ Հեբա Կոթբի խոսքով՝ կանայք հիմա ավելի համարձակ են խոստովանում իրենց ամուսիններին, որ նրանք իրենց չեն բավարարում:










































