Victoria’s Secret-ը ներկայացրել է մերկ «հրեշտակ-նորելուկների» առաջին լուսանկարը: Երիտասարդ մանեկենուհիները նկարահանվել են իրենց առաջին համատեղ ֆոտոշարքում:
Լուսանկարը հրապարակվել է ապրանքանիշի Instagram-ի պաշտոնական էջում:
Ընկերության ներկայացուցիչը պայմանագիր է ստորագրել 10 նոր մոդելների հետ:
Աղջիկները 2015թ. ընթացքում կներկայացնեն Victoria’s Secret-ի հավաքածուները:
Իրենց համագործակցությունն ապրանքանիշի հետ երկարացրել են նաև հայտնի մոդելներ Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Բեհատի Փրինսլուն, Քենդիս Սվեյնփոլը ու Լիլի Օլդրիջը:







































