Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իրական, Հայաստանին դեմ առ դեմ

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ տեղի ունեցած նախագահի ընտրության քվեարկությունից մի քանի ժամ անց, երբ հաշվվել էր ձայների դեռևս չնչին մասը, հայտարարել է, որ ժողովուրդը հաղթել է, և նրանք, ովքեր հաղթանակը կխլեն, պատասխան են տալու: Այլ մանրամասների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է խոսել այսօր՝ Ազատության հրապարակում:

Այն, որ Հայաստանի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով պարտված թեկնածուները ընտրությունների հաջորդ օրն իսկ բողոքի հանրահավաք են անցկացնում՝ ավանդույթ է: Ավանդույթ է այնպես, ինչպես, – իհարկե բացասական իմաստով, – ավանդույթ է ընտրակեղծիքների մեխանիզմի ուղեկցությամբ անցկացվող քվեարկությունը: 2013 թվականի փետրվարի 18-ն այդ տեսանկյունից բացառություն չեղավ: Եվ հիմա հետաքրքիր է, թե արդյո՞ք ավանդույթի շարունակություն է լինելու այն, ինչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը որպես պաշտոնապես պարտված թեկնածու, թե՞ «Ժառանգության» առաջնորդը գնալու է այլ ուղիով: Այդ մասին երկար սպասելու հարկ թերևս չկա: Այսօր երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ կմանրամասնի իր անելիքը, ինչն, անշուշտ, կախված է լինելու նաև այն քայլերից, որ կանի իշխանությունը: Այս առումով էլ հարց է, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կփորձի՞ իշխանության հետ որևէ բանակցություն վարել՝ իր հաղթանակը պարտադրելուց կամ առնվազն երկրորդ փուլի պահանջից զատ:

2008 թվականին, երբ Հովհաննիսյանն ինքը թեկնածու չէր, գրեթե նույն իրավիճակում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու հարցում նա բավական զուսպ գտնվեց և ի վերջո, Մարտի 1-ից հետո 40 օր անց մասնակցեց Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Ի՞նչ կանի նա այսօր, երբ արդեն ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին կամ որևէ մեկին աջակցելու խնդիր կա, այլ հենց ինքն է այն թեկնածուն, որ անմիջականորեն հայտնվել է իշխող վարչակարգի թիրախում և այսպես ասած` իր մաշկի վրա զգացել ընտրական համակարգի պերճանքն ու թշվառությունը, որի մասին պետք է որ անցնող երկու տասնամյակում լինելով Հայաստանի բնակիչ՝ քաջատեղյակ լիներ միանգամայն մանրամասնությամբ:

Նախընտրական արշավի ընթացքում «Ժառանգության» առաջնորդը, ինչպես և այլ ընդդիմադիր թեկնածուներ, որ հավակնում էին լինել ընդդիմադիր մրցունակ թեկնածու, շրջանցում էին հետընտրական թեման, շրջանցում էին ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին մանրամասն խոսելու թեման, շրջանցում էին կեղծված ընտրությունների պարագայում իրենց անելիքի թեման: Նրանք կենտրոնանում էին ծրագրերի ներկայացման կամ այլ քարոզչական տարրերի վրա: Բայց այսօր նրանք եկել ու կանգնել են բուն խնդրի առաջ, իրականության առաջ: Ընտրարշավի Հայաստանն ամենևին իրական Հայաստանը չէր: Իրական Հայաստանը սկսեց փետրվարի 18-ին, և փետրվարի 19-ին արդեն այդ Հայաստանը փոխելու մասին հայտարարող թեկնածուները պետք է իրենք էլ ներկայանան այնպես, ինչպես կան իրականում:

Ի՞նչ է սպասում հասարակությանը, Հայաստանին: Ավանդական հետընտրական իրողություններ, երբ տեղի է ունենում հետընտրական բողոքի բռնկում, սակայն այն ինչ-որ ժամանակահատվածում մարում է իշխանական ռեպրեսիայի և նաև ընդդիմադիր «խաղաղասիրության» արդյունքում` ըստ էության որևէ այլ համակարգային և խորքային արդյունքի չբերելով հանրությանը, թե՞ այս անգամ կարող է լինել իրավիճակի էական փոփոխություն, որը միգուցե կրկին չավարտվի իրական իշխանափոխությամբ, բայց հանգեցնի հանրության շրջանում իսկապես խորքային փոփոխությունների և բերի քաղաքացիական-քաղաքական նոր համակարգի կամ համակարգերի, որակական նոր գործընթացների կազմավորման:

Այն, որ դրանք Հայաստանին անհրաժեշտ են և առանց դրա այլևս հնարավոր չէ արդյունավետ պայքարել իշխող համակարգի դեմ, ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր չմասնակցեցին նախագահի ընտրությանը: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ եթե շարունակությունը լինի ըստ էության այնպես ավանդական, ինչպես որ ընթացքն էր, ապա սա սպառնում է հասարակական լայն խավերի հերթական հիասթափության, քաղաքականություն երևույթից և քաղաքական ուժեր ու գործիչներ հասկացություններից հերթական հուսախաբության, ինչը էլ ավելի խորացնելով հասարակական ապատիայի վիճակը, կարող է բերել ներկայիս իշխող մթնոլորտի ճահճային հարատևության:

Ընթացքում, իհարկե, քաղաքական առկա վիճակի վրա ազդեցության դրսևորումներ կլինեն, որոնք սակայն առավելապես պայմանավորված կլինեն կամ արտաքին շահագրգռություններով, կամ զուտ ներհամակարգային փոխհարաբերություններով, որոնց հիմքում ընդամենը կապիտալի համար պայքարը կլինի: Պարզ է, որ այդ ամենը քիչ ընդհանուր բան ունի հասարակության, պետության շահի հետ և խորքային առումով չի հանգեցնի այնպիսի փոփոխությունների, որոնք Հայաստանում կարող են հասցնել իրապես հասարակական վերահսկողության սկզբունքով գործող պետական կառավարման համակարգի ձևավորման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում