Բերդ քաղաքում Սերժ Սարգսյանը 29 ձայն ավելի է ստացել, քան Րաֆֆի Հովհաննիսյանը:
Aravot.am-ը հայտնում է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրական 4 տեղամասերում կայացած քվեարկության արդյունքների հաշվարկներով, նախնական տվյալներով, Սերժ Սարգսյանը ստացել է 2191, Րաֆֆի Հովհաննիսյանը 2162 ձայն: Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նա ստացել է 794, Սերժ Սարգսյանը՝ 528 ձայն: Բերդի տարածաշրջանի մյուս գյուղերում ավելի շատ ձայն ստացել է Սերժ Սարգսյանը:








































