Հարցումների նկատմամբ անվստահությունը խնդիր է բոլոր երկրներում: Քիչ առաջ այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում տեսակետ հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, ում պատվերով այս և անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հանրային տրամադրությունների ընդարձակ հարցումներ են անցկացվել Հայաստանում:
Ըստ նրա՝ հարցումների տվյալների նկատմամբ անվստահությունը պայմանավորված է «լուրջ հարցումների փոքր պատմությամբ»: Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում ավելի շատ են լուրջ հարցումներ իրականացվում, որոնց մանրամասներին մարդիկ կարող են տեղեկանալ: «Ես խնդրում եմ, կոչ եմ անում ներբեռնել հարցումները և հաշվել բոլոր թվերը, մանրամասները տեսնել»,- նշեց Մայքլ Քամբեքը:









































