Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, Նոյեմբերյան քաղաքի ընտրական 3 տեղամասերից ստացված նախնական տեղեկատվությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 1550, Սերժ Սարգսյանը՝ 1155 ձայն:
aravot.am-ը նշում է, որ չնայած ՀՀԿ-ականները Նոյեմբերյան քաղաքում բնակչության հետ տարատեսակ աշխատանքներ են կատարել, սակայն արդյունքը գործող նախագահի համար բացասական է: Հավելենք, որ նախորդ՝2008թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը Նոյեմբերյան քաղաքում կրկնակի ավել ձայն էր ստացել, քան Սերժ Սարգսյանը:










































