«Ժառանգություն» խմբակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը քիչ առաջ ամփոփեց քվեարկության նախնական հաշվարկը.
«Քառասուներկու տեղամասից արդյունքները տարօրինակորեն չեն համապատասխանում ԿԸՀ 21 տեղամասերից նախնական արդյունքներին: Ունենք 19057 ձայն։ Ընդհանուր 27902 ձայն, որից 19057-ը կամ 68 % տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանին է կողմ քվեարկել, և մնացածը՝ Սերժ Սարգսյանին: Մենք սա ենք հասցրել սարքել: Տեղամասերը ճիշտ եմ համարում թվարկել՝ 4/11, 4/26, 13/33, Վանատուրի վեցերորդ դպրոցում տեղամաս, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղ, Գյումրու 18 դպրոց, 9/20, Աջափնյակի 100 դպրոց, Գյումրու 20 դպրոց, Թալինի շրջանի Պարտիզակ, 4/11, 5/23, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06:
Արդեն ազդել է տեղեկատվական հոսքի վրա. հրահանգվել է նախագահներին այնտեղ, որտեղ Րաֆֆին հաղթել է չտրամադրել արձանագրությունները, մյուս խախտումը՝ փորձել անվավեր դարձնել նրա ձայները: Օրինակներ ունենք: 6/16-ում գողացվել է 600 քվեաթերթիկ և Զեյթունի 3/25 տեղամասում մինչև այժմ չի բացվել քվեատուփը, Ջրաշենում 60 քվեաթերթիկ անվավեր են ճանաչել 29/34 տեղամասում, դիտորդները բողոքել են և ոստիկանություն հրավիրել, 35/10 տեղամասում արդեն 50 ձայնով ավել էր՝ արձանագրությունը պետք է գրեին, բայց հետո ասացին, որ 50 ձայն փոխվել է: 42 տեղ ամփոփել ենք: Հիմա ավելանում է: Ես ասեմ, թե ինչ պայմաններում է այս ամենը տեղի ունեցել: Առավոտյան երկու անգամ ներկայացրեցինք փաստերը խախտումների, դրանք ավելացվել են կեղծ անձնագրերով քվեարկությունները, փաստերն ու ահազանգերն են ավելացել, որ ճնշումներ, սպառնալիքներ… փորձել են կաշառել:
3/33–ում Դանիել Իոանիսյանին փորձել են կաշառել, որ 50/50 լինեն ձայները, այլ տեղերում, որտեղ աղջիկներ են մեր աշխատողները, սպառնացել են Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչները, որ ընատանիքը կվերացնեն, եթե արձանագրվի լցոնումը։ Մենք ստիպված էինք շրջիկ խումբ ուղարկել լրագրողով՝ 1in.am-ի: Մեկ այլ երիտասարդ աղջկա սպառնացել էին, և նա չէր համարձակվել պնդել, որ խախտումն արձանագրվի»:











































