Նորաձևության արտադրության ձգողականության կենտրոնը տեղափոխվել է մառախլապատ Ալբիոն, որտեղ այս օրերին անցկացվում է լոնդոնյան Նորաձևության շաբաթը: Fashion-փառատոնի առաջին օրերին հանդիսատեսն ականատես եղավ «փրինթի թագուհի» Մերի Կատրանզուի հավաքածուի ցուցադրությանը:
Զանգվածային սպառողների շրջանում H&M-ի հետ համագործակցության շնորհիվ երբեմնի ամենակարճ ժամակահատվածում հայտնի դարձած դիզայները շարունակում է իր հաջողակ ճանապարհը նորաձևության աշխարհում:
Սակայն ժամանակը տեղում չի կանգնում, դրա հետ մեկտեղ մեծանում է նաև Մերի Կատրանզուի գեղարվեստական ոճը: Գեղարվեստական փրինթային շիլաշփոթը, որն ավելի վաղ կոլաժի տեսքով էր արվում (որն էլ դարձել է վարպետի այցեքարտը), իր տեղն է զիջել գեղարվեստական ստեղծագործության այլ ոճին: Այժմ այն տարածքը, որը սահմանափակվում է ուրվագծի սահմաններով, հանդիսանում է գեղարվեստական ստեղծագործության կտավ՝ իրական տեխնիկայով և ավարտված սյուժեով. Մառախուղով պատված անտառային մարգագետիններ, լուսնի լույսով լուսավորված ծաղկած այգիներ, աշնանային այգու ուղիներ և անձրևային առավոտի դատարկ լողափ:
Իր բնանկարների համար դիզայներն օգտագործում է հագուստի ամբողջ տարածությունը: Ամեն հագուստ իր սյուժեն, իր հատկանշական գիծն ու տրամադրությունն ունի: Խիստ, գրաֆիկական, ծավալային ուրվագծերը գերում են ուշադրությունը:
Հեղինակն իր աշխատանքների համար ընտրել է աշնանային գունապնակը՝ մոխրագույն, կապույտ, երկնագույն:










































