Tuesday, 23 06 2026
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

ՄԱԿ-ում կարծում են` Պաղեստինը պատրաստ է անկախության

Պաղեստինյան ինքնավարության աշխատակազմը ընդհանուր առմամբ պատրաստ է դառնալ անկախ պետության կառավարություն: Այսպիսի եզրակացության են եկել ՄԱԿ-ի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խմբի ներկայացուցիչներն իրենց զեկույցում, որը նվիրված է եղել տարածաշրջանի իրավիճակին:

Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

«Այն ոլորտներում, որտեղ ՄԱԿ-ն առավել ակտիվ է աշխատում, ինքնավարության կառավարման համակարգը կարող է լիովին ստանձնել անկախ պետության կառավարման գործառույթները», ասված է փաստաթղթի մեջ:

Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները նշել են, որ պաղեստինյան պետության ինստիտուտների հետագա ստեղծումը արգելափակվել է Իսրայելի կողմից արաբական հողերի զավթումով և խաղաղ կարգավորման գործընթացում դրական տեղաշարժի բացակայությամբ:

«Պետական ինստիտուտների հետագա ստեղծումը մոտենում է քաղաքական և ֆիզիկական շեմին»,- ասված է փաստաթղթում: Զեկույցի հեղինակներից մեկը` ՄԱԿ-ի մերձավորարևելյան խաղաղ կարգավորման հատուկ համակարգող Ռոբերտ Սերրին, ասել է, որ պաղեստինյան պետության կազմավորման գործընթացը մտնում է վերջնական փուլ: Նրա խոսքերով, եթե Իսրայելը չհամաձայնի «ավելի ակտիվ համագործակցության», ապա գործընթացը ոչ միայն կսառեցվի, այլև վտանգ կա, որ այն կնահանջի:

Սերրիի հայտարարությունը հիմքեր ունի: Ավելի վաղ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարները սպառնացել էին, որ եթե պետությունը չկազմավորվի և չճանաչվի մինչև 2011թ.-ի աշուն, Պաղեստինի ղեկավար մարմինները կցրվեն, իսկ զավթված տարածքների ղեկավարման, մատակարարման և անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ուսերին` որպես բռնազավթող երկիր:

Իսրայելում գործողությունների նման ընթացքն անընդունելի են համարում, որովհետև այն կպահանջի լրացուցիչ ուժերի և ռեսուրսների կենտրոնացում:

Ամենամյա զեկույցը, որը պատրաստվում է Սերրիի և նրա գործընկերների կողմից, նախատեսված է Պաղեստինյան ինքնավար մարզի դոնոր երկրների համար: Այն ներառում է Մերձավոր Արևելքում ներկա իրավիճակի մասին տեղեկություններ և տարածաշրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ ինֆորմացիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում