ՀԱՄԱՍ-ը կրակի դադարեցման վերաբերյալ ոչ ուղիղ բանակցություններ է վարում իսրայելական կողմի հետ։ Այս մասին հայտարարել է արմատական պաղեստինյան խմբավորումներից մեկի ղեկավար Խալիլ Ալ-Հայենը:
Բանակցություններն ընթանում են Եգիպտոսի միջնորդությամբ։
Անատոլիական տեղեկատվական գործակալության տվյալներով՝ Ալ-Հայենն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը վերջին հանդիպմանն իսրայելական կողմին ներկայացրել է կրակը դադարեցնելու և բլոկադան վերացնելու վերաբերյալ իր պաշտոնական գաղափարները:









































