Բեյքափ քաղաքում հափշտակված ռադիոակտիվ իզոտոպ իրիդիա-192-ը կարող է ազգաբնակչության առողջությանը վնաս հասցնել, եթե հանվի պաշտպանիչ տարայից: Այս մասին ասվում է Բրիտանական առողջապահության գործակալության այսօր արված հայտարարության մեջ:
«Ռադիոակտիվ նյութը, որն ամենայն հավանականությամբ իրիդիա-192 իզոտոպ է, վտանգ չի ներկայացնում քաղաքացիների առողջության համար, քանի դեռ գտնվում է տարայի մեջ: Սակայն , եթե այդ նյութը բացվի, ապա ցանկացած մարդ, ով հարաբերվել է նրա հետ, օրինակ՝ կրել է գրպանում, հարկավոր է, որ դիմի բուժօգնության»,- ասել է նա:
Տարայի հայտնաբերման դեպքում այն պետք չէ վերցնել և միանգամից հարկավոր է տեղեկացնել ոստիկանությանը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ տարան գողացել են մի քանի օր առաջ ավտոֆուրգոնից, սակայն կորուստը հայտնաբերվել է միայն հիմա:










































