Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «ՀՀ ԿԲ կողմից գրանցում ստացած կազմակերպությունների պետական գրանցման մասին տեղեկությունները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու կարգը»: Այս մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում և «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում:
Խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները, հաստատել է 2010թ. տարեկան «Վիճակագրական տեղեկագիրը» և ընդունել մի շարք այլ որոշումներ: