«Թիրախ համար մեկ» (Zero Dark Thirty) ֆիլմը մրցանակ է ստացել ԱՄՆ սցենարիստների միության կողմից՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:
«Թիրախ համար մեկ» ֆիլմը, որի ռեժիսորը Քեթրին Բիգելոուն է, պատմում է Ուսամա Բեն Լադենին ոչնչացնելու օպերացիայի մասին:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Բոալն է, ով ավելի վաղ աշխատել է «Էլի հովտում» ու «Փոթորկի տիրակալը» ֆիլմերի վրա:
Ներկայում ֆիլմը հավակնում է 5 «Օսկարի», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» ու «Լավագույն օրիգինալ սցենար»:
ԱՄՆ սցենարիստների միության մրցանակը «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում բաժին է ընկել Բեն Աֆլեքի «Արգո» (Argo) ֆիլմին:
Քրիս Տերիոն ֆիլմի սցենարը գրել է՝ հիմնվելով Թոնի Մենդեսի The Master of Disguise («Ծպտյալների վարպետը») վեպի ու Wired ամսագրում հրապարակված Ջոշուա Բիրմենի The Great Escape («Մեծ փախուստ») հոդվածի հիման վրա:
«Արգո» օպերացիան հավակնում է 7 «Օսկարի»՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» ու «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում:










































