«Առաջին լրատվական»-ը շրջելով Ավան վարչական շրջանի մի շարք ընտրատեղամասերում՝ հայտնաբերել է, որ նախագահի ֆավորիտ թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը չունեն վստահված անձինք: Լավագույն դեպքում թեկնածուներից միայն մեկն ունի:
Մեր դիտարկմանն ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանի մամլո խոսնակ Կարինե Հարությունյանը պատասխանեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ Բագրատյանը չունի վստահված անձ, կան հանձնաժողովի անդամներ:
Հացին՝ ՀԱԿ-ի՞ց են այդ հանձնաժողովի անդամները, Կ. Հարությունյանը պատասխանեց. «ՀԱԿ-ից նրանք են, որոնք սատարում և աշխատում են Հրանտ Բագրատյանի համար»:
Թե ինչ արդյունքներից կբողոքի ընդդիմությունը քվեարկության ավարտից հետո՝ արդեն պարզ է, բայց մեղքն ո՞ւմն է, որ բոլոր ընտրատեղամասերում նրանք չունեն վստահված անձինք:










































