Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

Մեզ համար կարևոր է, որ բյուջետային համակարգը կաթվածահար չլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

– Պարոն Ղազարյան, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 28,5%-ով անկում է ապրել: Ինչի՞ արդյունքում եղավ այդ աննախադեպ անկումը, և նման անկման պայմաններում այսօր ի՞նչ վիճակում է հայտնվել հայաստանի առևտրաշրջանառությունը:

Գործոնները տարբեր են: Բայց պատճառը արտաքին շուկաներում տիրող իրավիճան է և առաջին հերթին Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն են, որոնք ուղղակի հարվածեցին ռուսական շուկային, շուկայի վճարողունակությանն ու գնողունակությանը: Խաթարվեց գնային քաղաքականությունը, տարադրամի և ռուսական ռուբլու տատանման պատճառով վճարումները կանգնեցին: Եվ հունվար-փետրվար ամիսներին մեր պլանավորած արտահանումները՝ հատկապես դեպի այդ շուկա գրեթե ամբողջովին զրոյական են դարձել: Բայց մարտ ամսից որոշակի աշխուժացում է սկսվել, կա որոշակի կայունացում, իրենք անորոշությունից են ազատվում, և այդ շուկայում մեր մշտական ներկայացուցիչները սկսեցին վերակնքել իրենց պայմանագրերը: Ռեալ հույս կա, որ տարվա կեսից մենք կվերականգնենք ծավալների այն քանակը, որը ունեցել ենք, և որը նախատեսում էինք մեծացնել ԵՏՄ-ին անդամակցությամբ:

Ցավոք, ԵՏՄ-ին անդամակցելն ու ՌԴ շուկայի ֆինանսատնտեսական կոլապսը համընկան: Նաև պետք է նկատի ունենանք, որ ռուսական շուկայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բումերանգի նման հարվածել են նույն Եվրոպային, հատկապես Հարավարևելյան Եվրոպային, Ուկրաինային: Այո, ապրանքաշրջանառության մեջ ունեցել ենք բավականին լուրջ անկում, և միայն հանքարդյունաբերությունն է, որ շարունակել է նախկին տեմպերով իր ծրագրերը չկանգնեցնել: Այդ ծրագրերն ունեն հեռանկարային 20-25%-ի զարգացում: 2014թ. համեմատ՝ 2015թ. 15 տոկոսով ավելի պղնձի խտանյութ է արտադրվելու և արտահանվելու:

– Իսկ արտահանումը միայն Ռուսաստանի ուղղությա՞մբ է անկում ունեցել, թե՞ դա գրանցվել է բոլոր ուղղություններով:

Մեր շուկայի արտահանման ռեալ մասը ԱՊՀ տարածքն էր՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս: Եվ այս շուկայում գոյություն ունեցող օբյեկտիվ վատթարագույն մեսիջները մեր շուկայում բերեցին սպասողական վիճակի խորացման, տեղական ներդրումները որոշակի դանդաղ ռեժիմով են արվում, դրամի փոխարժեքի տատանման պատճառով բանկային համակարգում վարկավորման տոկոսադրույքն է բարձրացել: Դա նույնպես օբյեկտիվ պատճառներ ունի՝ այսօր Հայաստանը չի կարողանում էժան ռեսուրսներ հայթայթել, հարևանների և աշխարհի վիճակն է վատ: Եվ այդպիսով, առաջին եռամսյակում ունեցանք նման անկում: Բայց իմ հաշվարկներով տարվա վերջին այս անկումը կվերականգնենք, թեև էական աճ չենք ունենա: Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, մեր Կենտրոնական բանկը տալիս են տնտեսական աճի տարբեր գնահատականներ, որոնք տատանվում են 1-2 տոկոս անկման սահմաններում: Բայց, կարծում եմ, կլինի աճ՝ 3, թե 1 տոկոս, դա էական չէ: Այս տարի պետք է համարենք նախկին տեմպերի վերականգնման, սպասողական տարի, վերադասավորման ու վերազինման, նաև նոր շուկաների փնտրտուքի տարի:

– Փաստորեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ Հայաստանը նոր շուկաներ գտնելու համար պետք է այլ ուղղություններ գտնի:

ԵՏՄ-ին անդամակցելը մեզ տալիս է հոյակապ իրավական դաշտ՝ ունենալ խոշոր առավելություն, ունենալ կապիտալի ազատ հոսք, այդ շուկաներից մեզ մոտ ներդրումների մեծացում: Բայց դա այսօր կանգնած վիճակում է, նրանք վերաարժեքավորում են իրենց տնտեսությունները, իրենց պոտենցիալն ու ներդրումներն էլ են նվազել: ԵՏՄ-ն այդ առումով խիստ կարևոր է, պարզապես պետք է սպասել: Բայց սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետք է արտաքին տնտեսական կապերը դիվերսիֆիկացնել: Մենք այսօր մեր գործընկերներին հորդորում ենք, քննարկումներ ենք անում, գործարար ֆորումներ ենք կազմակերպում, որ իրենց պոտենցիալ մրցունակ ապրանքները ԵՏՄ-ին զուգահեռ արտահանեն նաև եվրոպական, հեռավորարևելյան, աֆրիկյան շուկաներ:

– Արտահանման նվազումը կապվում է արտաքին շուկաների անվճարունակության հետ, ի՞նչն է ներմուծման գրեթե աննախադեպ՝ 30.5 տոկոս անկման պատճառը:

– 2014թ. մենք սպասումների մեջ էինք, թե շուտով կմտնենք ԵՏՄ, և պետք է սովորել այդ շուկայի հետ աշխատել: Մեր շատ ներդրումներ կիսասառեցված վիճակում սպասում էին: Տարվա վերջին դրամի կտրուկ և անկառավարելի ցատկերը բավական լուրջ տագնապ առաջացրին, գնողունակության նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, մարդիկ աշխատում են փողից չազատվել, գնումներ քիչ անել, խնայողական ռեժիմի մեջ մտնել: Շուկան պետք է ապրանք և ծառայություններ գնի, բայց մարդիկ զսպում են իրենց: Մեզ մոտ առաջին հերթին վախն է պատճառը: Երկրորդ՝ հսկայական է հատկապես ՌԴ-ից տրանսֆերտների կրճատումը: Անհատական տրանսֆերտները, որոնք գալիս էին ընտանիք և շուկայում վերածվում էին գնողունակության: Մեզ մոտ, Ադրբեջանում, Վրաստանում նույնն է: Վրաստանում նույնպես կա տրանսֆերտների կրճատում, լարիի արժեզրկում: Ընդ որում՝ ավելի մեծ տոկոսով, քան մեր դրամն է արժեզրկվել: Շուկաները միմյանց հետ խիստ կապված են, և խոշորի ազդեցությունը փոքրի վրա շատ արագ է տեղի ունենում: Սա է պատճառը, որ մենք ունենք նաև ներկրման տեմպերի անկում:

Շուկան կվերականգնվի, եթե հստակ հասարակական-քաղաքական նվնվոցից ազատվի: Մենք ավելի շատ ենք բարդացնում, քան թե իրական տնտեսության մեջ է առկա: Ասում են՝ ՀՆԱ-ն 7 տոկոսով չաճեց, ինչու կառավարությունը չեն փոխում, որ աճը 2-3 տոկոս եղավ, մենք աղետի առաջ ենք կանգնելու: Ոչ: ՀՆԱ-ի աճը շատ կարևոր է, իսկ այդ տոկոսները, միևնույն է, կենսամակարդակի կտրուկ աճ չեն ապահովելու: Մեզ համար կարևոր է, որ բյուջետային համակարգը կաթվածահար չլինի: Բյուջետային համակարգի աշխատավարձերը, թոշակները ժամանակին տրվեն, մեր բանակի անվտանգությունը պահպանվի: Մնացածն անցողիկ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում