2011 թվականին «Ֆինանս» ամսագրի փակվելուց հետո СЕО ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որն այս տարի առաջինն է: Այս մասին տեղեկանում ենք ամսագրի կայքից:
Վարկանիշային աղյուսակում հայ հարուստների դասավորությունը հետևյալն է. 38-րդ տեղում «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիել Խաչատուրովն է՝ 2.89 միլիարդ դոլար կապիտալով: Նրան հաջորդում է Սերգեյ Խաչատուրովը՝ նույնքան կապիտալով:
62-րդ տեղում «Տաշիր» խմբի հիմնական սեփականատեր և նախագահ Սամվել Կարապետյաննէ՝ 1.90 միլիարդ դոլար կապիտալով:
92-րդ տեղում հայազգի Նիկոլայ Սարկիսովն է, 93-րդում՝ Սերգեյ Սարկիսովը՝ 1.33 միլիարդական դոլար կապիտալով: Նրանցից առաջինը «Ռեսո-գարանտիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է, իսկ Սերգեյը՝ «Ռեսո» խմբի տնօրենների խորհրդի և «Ռեսո-գարանտիա»-ի նախագահը:
СЕО ամսագրի վարկածով ամենահարուստ ռուսը Ալիշեր Ուսմանովն է: Նա «Մետալոինվեստի» հիմնադիրն է, բարեհաջող ներդրումներ է կատարել Facebook սոցցանցում: 2012-ի վերջի դրությամբ նրա կապիտալը գնահատվում է 18.72 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» ղեկավար Վլադիմիր Լիսինը՝ 17.20 մլրդ դոլար ունեցվածքով:
Առաջատարների եռյակը եզրափայում է «Ռենովո» ընկերության սեփականատեր, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը՝ 15.94 միլիար դոլար:
11.53 միլիարդ դոլար կապիտալով 11-րդ տեղում MillhouseCapital-ի համահիմնադիր Ռոման Աբրամովիչն է:
1.27 միլիարդ դոլար էլ գնահատվում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ Ելենա Բատուրինայի կապիտալը: Նա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 101-րդ տեղը: Իսկ «Կասպերսկի» հակավիրուսի հեղինակ Եվգենի Կասպերսկին 113-րդ տեղում է (1.18 մլրդ դոլար):










































