Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կանգնած է ինքնաթիռների ընկնելու սպառնալիքի առաջ: Այս մասին Prime-time-ին տված հարցազրույցի հայտարարել է «Իրավապաշտպանների միավորման» նախագահ Նիկոլոզ Մժավանաձեն:
Նա նշել է, որ օդանավակայանի մոտակայքում՝ Լիլո բնակավայրում, աղբանոց բացելը դարձել է բազմաթիվ թռչունների կուտակման պատճառ:
«Լիլոյի աղբանոցը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ. մեծ խնդիր է բնակիչների համար, քանի որ օդանավակայանից օգտվում են մայրաքաղաքի բնակիչները: Վտանգ կա, որ ինքնաթիռ կարող է ընկնել: Մենք նամակ ունենք քաղաքական ավիացիայից այն մասին, որ բարձրանում է ինքնաթիռի հետ բախվելու դինամիկան»,- հայտարարել է նա:
Նա նշել է, որ նման աղբանաոցը պետք է տեղակայված լինի օդանավակայանից առնվազն 17 կմ հեռավորության վրա, այլ ոչ թե դրա մոտ:












































