Վրաստանի «Անտառային եղբայրներ» պարտիզանական ջոկատի նախկին հրամանատար Դավիթ Շենգելիան դարձել է երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այս մասին հայտարարել է Վրաստանի ռազմական ոստիկանության հրամանատարի տեղակալ Սերգո Չաչիբայան, որը սակայն չի հստակեցրել Շենգելիայի պաշտոնը:
Նշենք, որ Դավիթ Շենգելիան ղեկավարել է վրացի պարտիզանների ջոկատն Աբխազիայի շրջափակված տարածքում: Ավելի ուշ նա ձերբակալվել է անօրինական թմրանյութեր պահելու և տեղափոխելու համար, իսկ 2011 թ. ազատ է արձակվել առողջական խնդիրների պատճառով: Շենգելիան կարծում է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները և դատարանի որոշումն անօրինական են եղել:








































