Երգչուհին Սիրահարների օրը տոնել է անհայտ տղամարդու հետ: Լրատվամիջոցների աշխատակիցները համարում են, որ փեսացու Ջեյսոն Թրեյվիկից բաժանվելուց հետո Բրիտնի Սփիրսը արդեն հասցրել է կարգավորել անձնական կյանքը: Համենայն դեպս, Սուրբ Վալենտինի օրը աստղը միայնակ չի մնացել: Լրագրողները նրան հաջողացրել են նկարել անծանոթի հետ գաղտնի ժամադրության ժամանակ:
Երեկ զույգը նկատվել է Կալաբասաս քաղաքի մոտակայքում, որտեղ 31-ամյա երգչուհին և նրա ընկերը ընթրել են Banzai Sushi ռեստորանում: Ավելի վաղ լրագրողները տեսել են նրան մոր՝ Լինն Սփիրսի հետ խանութներում գնումներ կատարելու ժամանակ: Բրիտնիի և Ջեյսոն Թրեյվիկի բաժանման մասին հայտարարվել է հունվարին: Զույգը սկսել է հանդիպել 2009 թվից, իսկ երկու տարի անց նշանադրվել էր: Սակայն հարսանիք չի կայացել: Մամուլը հաղորդել է՝ բաժանման միակ պատճառը այն է եղել, որ Թրևիկը երեխաներ չի ցանկանում:








































