Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն` Հայաստանի տնտեսության իրական հատվածում 1988թ. մինչև 2010թ. դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված ներդրումների մաքուր պաշարների (մոտ 4.8 մլրդ դոլար) 55.7%-ը կամ 2.67 մլրդ դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ըստ ակտիվների մոտավոր շուկայական գնահատականի` այդ ներդրումներն ունեն հետևյալ կառուցվածքը. 46%-ը բաժին է ընկնում կապի ոլորտին և ինֆորմացիոն տեխնոլոգիաներին (BeeLine, MTS և այլն), 33%-ը` էներգետիկային («ՀայՌուսգազարդ», Հրազդանի ՋԷԿ, Սևան-Հրազդան կասկադ և այլն), 14%-ը` բանկային գործին ու ապահովագրությանը (ՎՏԲ-Հայաստան բանկ, «Ռոսգոսստրախ Արմենիա» և այլն), 4%-ը` հանքահումքային արդյունաբերությանը, 3%-ը` այլ ոլորտներին։
Այսինքն` ռուսական ներդրումների ավելի քան 85%-ը բաժին է ընկնում արտադրական ենթակառուցվածքների ոլորտին:











































