Սիրիայի ընդդիմությունը լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժման աշխարհազորայիններին մեղադրել է սիրիական սահմանը հատելու և նախագահ Բաշար Ասադի բանակին աջակցելու համար: Ապստամբները նշում են, որ նրանք մարտնչում են Սիրիայի հյուսիսային երեք օդանավակայանների և ավիաբազաների համար: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Սիրիայի գլխավոր ընդդիմադիր բլոկը լիբանանյան շարժմանը մեղադրել է Սիրիայի սահմանամերձ Քուսայր տարածաշրջանում սուննիական երեք գյուղերի դեմ հարձակում իրականացնելու նպատակով աշխարհազորայիններ ուղարկելու մեջ: Ընդդիմադիր ակտիվիստները հայտնում են, որ միջադեպի հետևանքով շաբաթ օրը զոհվել են 12 շիա, 5 սիրիացի ապստամբ և 7 սուննի բնակիչ:










































