ԳԱԼԱ-ն հայտնում է.այն, որ ձեռքի տակ ունենք ճշգրիտ տեղեկություններ, որ քաղաքի տարբեր հատվածներում ընտրակաշառք են բաժանել, մենք վերահաստատում ենք:
Մեր ոստիկաններին հայտնենք, որ լրագրողներից տեղեկություններ իմանալու փոխարեն, կարելի էր շատ ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել և հերթապահություն իրականացնել ասենք նախընտրական շտաբներում, շենքերի բակերում կամ մեր գրասենյակի հեռախոսների մոտ:
Հայտնում են, որ իրենց ունեցած ամբողջական տեղեկությունները, տասնյակ տեսաձայնագրությունները իրավապահներին չեն տրամադրում՝ անվստահության պակասի պատճառով: Իսկ այժմ, մեկ փաստ ևս՝ առայժմ փոքրիկ չափաբաժնով, ԳԱԼԱ-ն եթեր է հեռարձակում տեսանյութ, և դիմում ազնիվ ոստիկաններին. Եթե կարող եք՝ բացահայտե՛ք՝ թե ո՞ւմ գրպանից էին բաժանում ընտրակաշառքը: Կրկնում ենք. Կարևորը, թե ո՞ւմ գրպանից, և ոչ թե՝ ում կողմից:









































