Քիչ առաջ մայրաքաղաքի Սպանդարյանի անվան համար 24 միջնակարգ դպրոցում քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ով ընտրատեղամաս էր եկել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ:
Քվեարկելուց հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը քվեարկել է Հայաստանի ապագայի, ապահով Հայաստանի և մեր քաղաքացիների և ընտանիքների ապահովության:











































