Մադրիդի «Ռեալ»-ի հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էմիլիո Բուտրագենյոն պատասխանել է հարցին, թե ազգային առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում ինչո՞ւ է թիմի դարպասապահ Անտոնիո Ադանը գտնվել տրիբունայում:
«Կարծում եմ` Մոուրինյոն նման որոշում է կայացրել` ելնելով թիմի շահերից և խաղից: Նա ինքնուրույն է կայացնում որոշումները` առանց մեր մասնակցության:
Ադանը հիանալի անձնավորություն է և լավ ֆուտբոլիստ: Բնականաբար, նա ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ: Սակայն մրցակցությունը շատ մեծ է «Ռեալ»-ում»,- նշել է Բուտրագենյոն:








































