1911 թվականի փետրվարի 18-ին առաջին անգամ իրականացվել է օդանավով փոստի առաքում: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Ավիափոստը փոստային կապի տեսակ է, որը ներկայումս փոստի առավել կիրառվող տեսակներից է:
1903 թվականին առաջին աերոպլանների հայտնվելն անմիջապես հետաքրքրություն առաջացրեց դրանք փոստի առաքման գործում կիրառելու հնարավորության առումով:
Առաջին նման պաշտոնական չվերթը տեղի է ունեցել 1911 թվականի փետրվարի 18-ին Հնդկաստանում: Անրի Պիկեն Ալլահաբադից Նաինի՝ 13 կմ հեռավորության վրա փոխադրեց 6500 նամակ և 250 բացիկ: Նամակների վրա կար կնիք, որը վկայում էր առաջին օդային փոստի փոխադրման մասին: Կնիքն իրենից ներկայացնում էր Ասիայի լեռների վրայով թռչող աերոպլանի ուրվագիծ:
Կնիքի պատկերը նկարել էր թռիչքի նախաձեռնող Ուոլթեր Ուինդհեմը: Նա հանդիսանում էր ավտոմոբիլային ընկերության սեփականատեր: Ավիափոստի առաքումից ստացված գումարը տրամադրվել է «Օքսֆորդ և Քեմբրջ» հյուրանոցին՝ ուսանողներին պահելու համար:










































