Լիբիան նշում է հեղափոխության 2-րդ տարեդարձը, որի արդյունքում տապալվեց գնդապետ Մուհամար Քադաֆին:
Ազգային Կոնգրեսի ղեկավար Մուհամադ Մեգարիֆը կոչ է արել քաղաքացիներին պայքարել երկրում տիրող քաոսի և կոռուպցիայի դեմ,- հաղորդում է BBC-ն:
Ելույթ ունենալով Բենղազիում՝ Մեգարիքֆը նշել է, որ բոլոր կրոնները պետք է հավասար իրավունքներ ունենան և նախազգուշացրել, որ երկրում անվտանգության բացակայությունը խանգարում է օտարերկրյա ներդրումներին:











































