ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն և ՌԴ-ն պատասխան են մշակում Հյուսիսային Կորեային վերջին սադրիչ գործողությունների դեմ: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդին:
Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկել են մոտ ապագայում հանդիպելու հնարավորությունը, ինչպես նաև սիրիական ճգնաժամի կարգավորմանը և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:
Նուլանդի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են կապի մեջ լինել միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերություններին այս և այլ հարցերով:








































