Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հոլիվուդյան աստղերի գեղեցկությունը հիմնականում արհեստական է: Նույնն էլ կարելի է ասել նրանց մարմինների մասին: Եթե նույնիսկ նրանք պլաստիկ վիրահատության չեն ենթարկվել, ապա տարբեր միջոցների են դիմում գեղեցիկ արտաքին ունենալու համար: Ավելին, շատ հայտնիներ (օրինակ՝ Քեթի Փերին, Ադելը, Ջեմմա Քոլինզը, Վիկտորիա Բեքհեմը) չեն կարող պարծենալ պիրկ մարմնով, այդ պատճառով էլ ավելի ձիգ տեսք ունենալու համար տարբեր միջոցների են դիմում:
Այսպես, հատուկ պետք է նշել սեղմիրանը, զգեստապահարանում սև հագուստների քանակը, երկար տոպերը, որոնք փակում են փորը, բարձրակրունկ կոշիկները, որոնք տեսողականորեն ձգում են մարմինը, փորը ներս քաշելը, ուղիղ կեցվածքը, կուրծքը մեծացնող կրծկալ, որը միաժամանակ նեղացնում է գոտկատեղը, ազատ վերնազգեստը, հորիզոնական գծերը, բարձր գոտկատեղով տաբատները:
Դրանից բացի՝ շատ աստղեր հրաժարվում են ուտելիքից արարողությունների օրերին, իսկ լուսանկարվելիս շատերը կանգնում են երկու մարդկանց մեջտեղում: Արհեստական արևայրուքը, բարձր սանրվածքները, մեծ արևային ակնոցները, ինչպես նաև վառ դիմահարդարումն առաջին հերթին են ուշադրություն գրավում: Այս ամենը միասին, իրոք, շատ արդյունավետ են և օգնում են ավելի պիրկ ցույց տալ մարմինը, քան այն իրականում կա:








































