Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Հայասատանը և Թուրքիան հաշտվելու համար դեռ երկար ճանապարհ ունեն. «Նեզավիսիմայա գազետա»

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Գերմանիան կարող է դառնալ այդ հանցագործությունը ճանաչած և դատապարտած աշխարհի 22-րդ երկիրը: Վերջինը Հայոց ցեղասպանությունը մի քանի օր առաջ ճանաչեց Ավստրիան, «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրում է վերլուծաբան Յուրի Ռոքսը: Բունդեսթագում քվեարկության արդյունքները, որոնք մինչ այժմ թվում էր՝ կանխորոշված է, այժմ դժվար է կանխատեսել. տեղեկացված աղբյուրները պնդում են, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չորեքշաբթի երեկոյան դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ խնդրելով ազդել իրավիճակի վրա և կանգնեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Բեռլինում թերթի տեղեկացված աղբյուրը հակված է այն կարծիքին, որ գերմանացի պատգամավորներ, այնուամենայնիվ, գործը ավարտին կհասցնեն, և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կընդունվի: «Օրերս փաստաթուղթը համաձայնեցվել է Գերմանիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից, և հավանականությունը, որ պատգամավորները դեմ կքվեարկեն Ցեղասպանության ճանաչմանը կամ կհետաձգեն հարցը, բարձր չէ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Հայաստանի համար, որի արտաքին քաղաքականության կարևորագույն վեկտորը ցեղասպանության համընդհանուր ճանաչումն է, իհարկե, կարևոր է այդ ուղղությամբ ցանկացած հաջողություն: Բայց եթե այսօր Գերմանիան ճանաչի Ցեղասպանությունը, ապա կատարվածի նշանակությունը դժվար կլինը գնահատել: Եվ բանը միայն այն չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան, ինչպես և, օրինակ, Ավստրիան, եղել են Օսմանյան կայսրության մերձավոր դաշնակիցը, իսկ հայերի դեմ որոշ առավել գազանայի պատժիչ գործողությունները ղեկավարել են գերմանացի սպաներ:

ԱՄՆ-ի 45 նահանգներից յուրաքանչյուրի, ինչպես նաև Ֆրանսիայի կամ այլ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Անկարան և թուրքամետ քաղաքական կենտրոնները բացատրում են հայկական սփյուռքի գործունեության արդյունավետությամբ կամ քաղաքական կոնյուկտուրայով: Նման տեսակետը, ընդհանուր առմամբ, կարիք էլ չկա վիճարկել. խնդիրը չէր լուծվի, եթե չլիներ ակտիվ լոբբինգը: Սակայն Գերմանիայի, ինչպես և Ավստրիայի դեպքում, նման հղումներն անտեղի են, քանի որ այդ պետություններում հայկական ազդեցիկ համայնքի գոյութան մասին մինչ այժմ հայտնի չէ: Ավելին, Գերմանիայում և Ավստրիայում էթնիկ թուրքերի թիվը հասնում է մի քանի միլիոնի, իսկ Բեռլինը համարվում է Անկարայի գրեթե ամենահետևողական եվրոպական դաշնակիցը, գրում է Ռոքսը:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամից զգայուն հարված կհասցնի այն քաղաքական և փորձագիտական շրջանակներին, որոնք այս օրերին ակտիվացել էին նախորդ դարի արյունալի իրադարձությունների վերաբերյալ թուրքամետ մեկնաբանություններով, շարունակում է վերլուծաբանը: Որոշ հայտնի փորձագետներ հանկարծ սկսել են տարակուսանք հայտնել առ այն, որ Երևանը Անկարայի հետ հարաբերությունների ոչ երկարատև և աննշան ջերմացումից հետո այնուամենայնիվ հրաժարվել է թուրքական արխիվները համատեղ ուսումնասիրելու և մեկընդմիշտ հարցը լուծելու առաջարկից: Կոպիտ ասած, սա նման է այնպիսի իրավիճակի, եթե թանկարժեք իր յուրացրած մեկը հանգամանքների և մի շարք վկաների ճնշման տակ առաջարկի խուզարկություն կատարել իր տանը, բայց միայն այն սենյակներում, որոնք ինքը կտրամադրի, ու եթե գողոնը չգտնվի, ապա՝ լռե՛լ և այլևս չհիշել:

Օրինաչափ է, որ հայկական կողմը զերծ մնաց իր համար ձախողման ենթակա այդ սցենարից, ինչից հետո… համաձայնվեց թուրքական հայտարարության այն մասի հետ, որում ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տուժել են ոչ միայն հայեր, այլև Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ. Հայաստանի խորհրդարանը ողբերգական ամսաթվից օրեր առաջ ընդունեց կայսրությունում նույն տարիներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը: Վերջին տվյալներով՝ Թուրքիայի տարածքում 20-րդ դարի առաջին քառորդում էթնիկ զտումների զոհ է դարձել 1.5 մլն հայ և ավելի քան կես մլն հույն և ասորի: Իսկ եթե վերցնենք նաև պատմական Կիլիկիայում 19-րդ դարի երկրորդ կեսին հայկական առաջին ջարդերը, ապա զոհերի և տուժածների թիվը զգալիորեն մեծանում է:

Զոհերի հիշատակը հարգելու համար սգո միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբական Հանրապետության նախագահները, ինչպես նաև ներկայացուցչական պատվիրակություններ այլ՝ այդ թվում ցեղասպանությունը չճանաչած երկրներից: 100-րդ տարելիցին նվիրված ակցիաներ են անցկացնում շոու բիզնեսի աստղերը, սգո միջոցառումներ են տեղի ունեցել և ունենում երկրագնդի գրեթե բոլոր բնակավայրերում, որտեղ քիչ թե շատ կազմակերպված հայկական համայնք կա:

Ապրիլի 24-ին հյուրերն է ընդունում նաև Թուրքիան: Անկարան որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել հենց այդ օրը, ինչը նախկինում երբեք չի եղել. այդ ճակատամարտը մեծ մասամբ կրել է դիրքային բնույթ և շարունակվել է մեկ տարուց մի փոքր պակաս, և Թուրքիայում էլ հիշատակի միջոցառումները կազմակերպվել են տարբեր ժամանակներ: Թե ինչու այս տարի որոշվեց տոնակատարությունները նշել հայկական սգո օրվա հետ նույն օրը, թերևս բացատրելու կարիք չկա: Կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան հեռու են երկու երկրների դիրքորոշումները, և որքան երկար ճանապարհ նրանք պետք է անցնեն հաշտության հասնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում