Ինչպես հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում անցկացրած հետազոտությունից հետո՝ հենց սեքսով զբաղմունքն է աշխարհում ամենատարածված ֆիզիկական վարժությունը: Հենց այն է նպաստում նորմալ քաշի պահպանությանը և երաշխավորում բարեկազմ մարմին ունենալ: Հարցում է անցկացվել ավելի քան 1800 մարդու շրջանում, որի արդյունքում պարզ է դարձել, որ յուրաքանչյուր հինգերորդ հարցված սեքսն ընդունում է որպես միակ ֆիզիկական վարժություն, որը նա կատարում է, և որի արդյունքում կրճատվում է սրտի կրճատումների հաճախականությունը:
Միևնույն ժամանակ հարցվածների 87%-ը դժգոհ է իր մարմնի կառուցվածքից, իսկ 74-ը ցանկանում է այն բարելավել: Վերոնշյալ հետազոտությունից պարզ է դարձել, որ մարդկանց մեծամասնությունը կցանկանար առողջ ու ճիշտ մարմնի կառուցվածք ունենալ, սակայն շատ քչերն են պատրաստ դրա վրա առավելագույն ջանքեր ծախսել:
Համաձայն հարցումների՝ կանայք սպորտով ավելի քիչ են զբաղվում, քան տղամարդիկ՝ հիմնվելով սիրով զբաղվելու արդյունավետության վրա: Ամենատարածված ֆիզիկական զբաղմունքների թվում են սեքսը, վազքը, հեծանիվը, լողը, այրոբիկան, ակտիվ քայլքը, յոգան:










































