Ջենիֆեր Էնիսթոնը մտածում է հուշերի հրատարակման մասին: Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը դերասանուհուն առաջարկել է իր կյանքի մասին պատմող գրքի հրատարակմանն օգնել: Ապագա մեմուարների հիմնական թեմաներից մեկը պետք է լինի Էնիսթոնի և Բրեդ Փիթի բաժանությունը:
Ինքնակենսագրականի համար ծավալի և թեմայի առումով սահմանափակումներ չկան, սակայն Անջելինա Ջոլիի հետ Փիթի սիրավեպի պատճառով Էնիսթոնի և Փիթի ամուսնալուծության թեման գրքում պատկատռելի տեղ կզբաղեցնի:
Այժմ Էնիսթոնի կյանքում կայուն շրջան է, և նա լրջորեն մտածում է համաձայնել այդ նախագծին: Նա պատրաստ է կիսվել իր երկրպագուների հետ: Եթե Էնիսթոնը համաձայնի այդ մեմուարները գրել, ապա գիրքը կլինի շատ անկեղծ ու ճշմարիտ: Նա համարում է, որ եթե պատրաստվում ես գրել ինքնակենսագրական, ապա պետք է գրել ամեն բան: Նրա երկրպագուները մինչև այժմ այն կարծիքին են, որ նրա և Բրեդի ամուսնալուծության պատճառը վերջինիս երեխա ունենալու ցանկությունն էր, ինչին Ջենիֆերը դեմ էր: Սակայն դա ճշմարիտ չէ:
Նրանց ամուսնալուծությունը մինչև հիմա բամբասանքների թեմա է: Նախկին ամուսինները երբեք հասարակության առաջ իրենց հարաբերություններն ու միմյանց նկատմամբ վերաբերմունքը ի ցույց չեն դրել: Մեկ անգամ միայն Բրեդ Փիթն անկեղծացել է և խոսել է Ջենիֆերի հետ իր ամուսնության երկիմաստ ընկալման մասին: Միևնույն ժամանակ հայտնի է Անջելինա Ջոլիի վատ վերաբերմունքը Էնիսթոնի հանդեպ:











































