Երգչի առանձնատան դիզայնը ստեղծել է հոլիվուդյան աստղերի սիրելի Մարտին Լոուրենս-Բալարդը:
Արևոտ Լոս Անջելեսի առանձնատունը Էլթոնի և նրա պաշտոնական ամուսնու՝ կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի համար հանգիստ ընտանեկան անկյուն է դարձել:
Երջանիկ ամուսիններ 65-ամյա Էլթոնը և 50-ամյա Դևիդը, ինչպես նաև նրանց երեխաները՝ երկու տարեկան Զակարին և նորածին Էլայջան ապրում են ընդարձակ տանը, որի դիզայնը ստեղծել է դիզայներ և ընտանիքի ընկեր Մարտին Լոուրենս-Բալարդը:

Դիզայները ստեղծել է 70-ականների ոճը, տարիներ, որոնք շատ կարևոր էին Էլթոն Ջոնի ստեղծագործական կյանքում: Հենց այդ ժամանկաշրջանում են ձայնագրվել նրա ամենաճանաչված ալբոմները:
Գունային լուծումները համապատասխանում են կտավներին և լուսանկարներին, որոնք երաժիշտը հավաքել է երկար տարիների ընթացքում: Մտնելով հյուրասենյակ, որտեղ հատակին զեբրի պատկերով գորգ է, իսկ պատերը զարդարում են թվային պրինտերը և պոպ-արտ ոճում արված կտավները, միանգամից հասկանալի է դառնում, որ տանտերերը ժամանակակից արվեստի երկրպագուներ են:
Էլթոն Ջոնի տունը ներառում է վառ գույներ, անսպասելի համադրումներ, առավելագույն պարզ սենյակներ, որոնք լցված են երկրաչափական մարմինների տեսքով կահույքով:

Այգու գեղատեսիլ տեսքով պատշգամբում և լողավազանում կիրակնօրյա երեկույթներ են կազմապերպվում:










































