Troges Brewing Company ընկերության հիմնադիրներ Ջոն և Քրիս Թորգենթ եղբայրները Փենսիլվանիա նահանգի Հերշի քաղաքում որոշել են «միավորել» սուրճը և գարեջուրը:
«Ինձ համար դա իմ առավոտյան և երեկոյան սիրելի ըմպելիքների խառնուրդն է,- ասել է Քրիսը:-Մենք ուղղակի սուրճը լցրել ենք գարեջրի մեջ: Այնքան շատ փրփուր կար»:
Երկար փորձարկումներից հետո եղբայրները գտան ճնշման այն ճիշտ մակարդակը, որը գարեջրով սուրճի համը կատարյալ դարձրեց: Զարմանալի է, բայց այն շատ քիչ կոֆեին է պարունակում:










































