Լիբանանյան ահաբեկչական «Հըզբոլլահ» շարժումը հերքել է Սիրիայից զենք ստանալու վերաբերյալ լուրերը: Այդ մասին հաղորդել է կազմակերպության գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլան:
«Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է հաջորդ պատերազմի համար մենք ունենք Լիբանանում և այստեղ էլ պահում ենք: Մեզ պետք չէ ոչինչ վերցնել ո՛չ Սիրիայից, ո՛չ Իրանից»,- ասել է Նասրալլան:
Նրա խոսքերը հնչել են որպես դիմում իրենց կողմնակիցներին: «Հըզբոլլահի» ղեկավարի գտնվելու վայրը անհայտ է մնում:











































