Այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունների շարքն առնվազն 23 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Տուժածների թիվը ճշտվում է: Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը տասնյակ մարդկանց մասին է:
Ոստիկանության տվյալներով՝ ռումբեր են պայթել Մադինատ-Սադր, Ալ-Հաբիբի, Ալ-Քահիրա և ևս առնվազն երկու շրջաններում, որոնք մեծամասամբ բնակեցված են շիաներով:











































