Հելսինկիի համալսարանի գիտնականների իրականացրած փորձի արդյունքները ցույց են տվել, որ C վիտամինը կարող է կանախարգելել հարբուխը և մրսածությունը միայն այն դեպքում, եթե այն ընդունողը կանոնավոր կերպով զբաղվում է սպորտով:
Հետազոտողները պարզել են նաև, որ երեխաների օրգանիզմն ավելի արագ է արձագանքում վիտամիններին, քան մեծերինը: Վիտամինի 1 գրամը կարող է երեխաների մոտ 18 տոկոսով նվազեցնել մրսածության վտանգը, իսկ մեծերի մոտ՝ 8 տոկոսով:









































