Երեկ՝ փետրվարի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության հերթապահ ծառայություն ահազանգել են, որ «ձախ կողերի կոտրվածք, թոքերի ասպիրացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արամ Օհանյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ փետրվարի 15-ին ժամը 17:00-ի սահմաններում Ա. Օհանյանը վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 32 ԼՏ 658 համարանիշի ավտոմեքենան Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:
Անտառապետության պաշտոնյան Տավուշի մարզում «Միցուբիշի Պաջերո»-ով գլորվել է ձորը: shamshyan.com-ը հայտնում է, որ Ա. Օհանյանը աշխատում է Արծվաբերդի անտառապետությունում որպես պետի տեղակալ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Մերուժան Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:










































