Նյու Յորքում Sotheby’s աճուրդում ավելի քան 100 կարատանոց սպիտակ ադամանդը, այսպես կոչված, զմրուխտե երեսակումով, վաճառվել է 22.1 մլն դոլարով։ Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Sothbey’s-ի հաղորդագրությունում ասվում է, որ այդ «անբասիր ադամանդը և՛ արվեստի գլուխգործոց է, և՛ վարպետության, նաև՝ բնության հրաշք»: Ադամանդը գնողի մասին տվյալներ չեն հաղորդվում:











































