Նախորդ տարվա հունվարին Բեյոնսեն և Ջեյ-Զին ծնողներ դարձան: Իրենց դստրիկին նրանք անվանել են Բլու Իվի: Սակայն միայն մեկ տարի անց են նրանք փոքրիկի նկարը տեղադրել սոցցանցերում:
Մեկ տարի անց Բեյոնսեն նաև ցուցադրել է, թե ինչպես է մեծացել իր փոքրիկը՝ նրա մասին փաստագրական ֆիլմ նկարահանելով, որի պրեմիերան արդեն տեղի է ունեցել Նյու Յորքում, նշում է բլոգեր Tata25-ը:
Ֆիլմի դրվագներում, երբ մայրիկն իր ձեռքերում է պահում փոքրիկին, նրա հայացքում նկատելի են հպարտություն և սեր:








































