Գիտնականները ստուգել են մարդկանց մեջ տարածված կարծրատիպը «չար խորթ մայրերի» վերաբերյալ կենսաբանական տեսանկյունից: Ի տարբերություն տեսության, որ ծնողներն ավելի շատ աջակցում են սեփական երեխաներին և վնասում որդեգրածներին, բայց ժամանակակից աշխարհում ծնողները նույն կերպ են վերաբերվում երկու տեսակի սերունդներին էլ: Հետազոտության արդյունքը հրապարակվել է Evolution and Human Behavior ամսագրում:
Հետազոտողները հարցում են իրականացրել 135 ընտանիքի երեխաների հետ, որտեղ կան երկու նույն տարիքի երեխաներ, որոնցից մեկը որդեգրված է: Մեծահասակներին խնդրել են հատուկ հոգեբանական թեստ լրացնել և գնահատել երեխաների դրական ու բացասական կողմերը: Պարզվում է, որ ծնողները ամենից հաճախ նշել են որդեգրված երեխաների բացասական կողմերը, իսկ դրական կողմերը նկարագրել հավասարապես:
Գիտնականները նաև նշում են, որ ժամանակակից աշխարհում աճել է ոչ թե խորթ, այլ որդեգիր երեխաների թիվը: Ծնողները գիտակցված սկսել են դաստիարակել գենետիկորեն իրենցից հեռու սերունդներին: Նման պայմաններում հայր դառնալու մեծ ցանկությունը ավելի մեծ է եղել և ճնշել է էվոլյուցիայի ընթացքում միայն սեփական երեխաներին օգնելու ցանկությանը:











































