Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփիչ հանդիպում ունեցավ ընտրողների հետ: Նա ներկաներին հորդորեց պատրաստվել հաղթանակի, քանի որ հաղթանակը պատկանում է մեր ժողովրդին, մեր պետությանը, և ոչ մեկն այս անգամ չի տանելու մեր հաղթանակը:
«Ճշմարտությունն է մեր տունը, և այսօրն է մեր կյանքի պարգևը, մեր հուսո բերկրանքի ծնունդը: Մենք պահանջում ենք մեր վաղվա օրը, ազատությունն է մեր իրավունքը՝ ի վերուստ շնորհված հավասարապես տրված սահմանադրությամբ: Մենք կծաղկենք շնորհիվ մեր անքակտելի իրավունքի, արդարության, մեր ժառանգության, և չի գողացվի մեր երեխաներից, ոչ մեկը սրանից հետո չի գողանա մեր արդարությունը մեր երեխաներից: Պահն է հիմա մեր հավատի, խնկարկելու մեր բլուրը, սարը, մեր ծովը, մեր հայրենիքը: Սա մեր ապագան է»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի թեկնածուի՝ ընտրողներին ուղղված ելույթից հետո սկսվեց համերգային ծրագիր՝ հայտնի երաժշտական խմբերի ու երգիչների կատարումներով:
Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:







































