Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հաջորդին ընտրելու համար գաղտնի ժողովը կարող է հավաքվել մինչև մարտի 15-ը, եթե Հռոմում բավական թվով կարդինալներ հավաքվեն, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիին:
Նրա խոսքով, եկեղեցական կանոնները, որոնք կարգավորում են գաղտնի ժողով հրավիրելու կարգը, այս անգամ կարող են այլ կերպ մեկնաբանվել Պապի հանկարծակի փոփոխության առնչությամբ: Բոլոր գործընթացներն էլ կարող են արագացված անցնել, քանի որ եկեղեցին գործ ունի ոչ թե Պապի հանկարծակի մահվան հետ, այլ գահից հրաժարվելու, որի մասին նախապես հայտարարվել էր:
Մինչ այդ ենթադրվում էր, որ գաղտնի ժողովը, գործող կարգի համաձայն, աշխատանքը կսկսի մարտի 15-20-ը: