Արտասահմանյան մամուլի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարին կնքված Ջոնի Դեփի ու Էմբեր Հերդի ամուսնությունը փլուզման եզրին է և կարող է ամենակարճատև միություններից մեկը դառնալ Հոլիվուդի պատմության մեջ: Պատճառը դերասանի կախվածությունն է ալկոհոլից, գրում է spletnik.ru-ն:
Ամուսինների շրջապատից աղբյուրը վստահեցնում է, որ Դեփն ու Հերդը ամուսնության օրվանից հետո չեն տեսնվել:
Հարսանեկան արարողությունից հետո Էմբերը ուղևորվել է Լոնդոն՝ «Դանիացի աղջիկը» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, իսկ Ջոնին՝ Ավստրալիա, որտեղ «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմում նկարահանվելու փոխարեն շրջում է երեկույթներով:
Դեփն անտեսում է կնոջ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները, նա անգամ չգիտի, թե որտեղ է ամուսինը, ինչ է նրա հետ կատարվում:
Քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգի հարաբերությունները սկսել են վատանալ դեռ հարսանիքից առաջ:















































