Նրանք ոչինչ չեն հիշում կոտորածից, որի ժամանակ ծնվել են, բայց դատարկությունը հարյուրամյա երկու հայերին հետևել է իրենց ամբողջ կյանքի ընթացքում։
Ծագումով հայ ավելի քան 60 հազար մարդ Կանադայում են։ Մեծ աղետից հետո դեռևս ողջ մնացածներից շատերը ընդմիշտ լուռ են։ The Star-ը զրուցել է Տորոնտոյի շրջանում բնակվող երկու անձանց հետ, ովքեր վերապրել են ցեղասպանությունից։ Նրանք են Սիրվարդ Կուրդյանը և Եվգենյա Կոկորյա Երգանյանը։
100-ամյա Եվգենյա Երգանյանը (Փափազյան) գիտի, որ մայրը հայկական աքսորումների ժամանակ ծննդաբերելիս է եղել։ Չնայած այլ գերիների բողոքին, ովքեր երեխային բեռ էին համարում, նա հրաժարվել է լքել իրեն։

Երբ նա բացել է աչքերը որպես երեխա, սև անցք է տեսել, որտեղ եղել է իր ընտանիքը։ 100-ամյա Եվգենյան ապրել է հարկադիր ամնեզիայի մեկ դար։ Նա չի ճանաչել հորը, ոչ էլ գիտի, թե ինչպես է նա մահացել։ Նա մոր և փոքրիկի կյանքի համար նրա պայքարի մասին լսել է քեռուց։ Երբ մոր կողմից տատը չի կարողացել նրան կերակրել, հանձնել է մանկատուն։ Այդպիսով սկսվել է նրա ցավոտ ոդիսականը Հունաստանի երեք մանկատներով։ Այնուհետև հայ զույգը նրան Եգիպտոս է տարել, որտեղ էլ նա հանդիպել է իր ամուսնուն՝ Կարապետ Կոկորյանին, որն այն ժամանակ մոտ 20 տարեկան է եղել։ Նա կոշկակար էր։ Եվգենյան այդ ժամանակ 15 տարեկան էր։ Այդ ժամանակ, սակայն աղջիկներն ամուսնությունը որպես ապաստան էին համարում։
Զույգն ապրել է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ մեծացնելով 5 երեխաների։ 1980-ականներն էին Եվգենյան հանդիպել է իր քեռուն, որն այդ ժամանակ ապրում էր Ֆրանսիայում։
Եվգենյան այրիացել է 40 տարեկանում, կրկին ամուսնացել և երկրորդ անգամ այրիացել 1997 թվականին։ Այժմ, ապրելով Տորոնտոյում իր երեխաների, 9 թոռների ու 11 ծոռների մոտ, բարգավաճող կլանի մայրապետ է։
Անցյալից մնացածը մեծ դատարկություն է, որը երբեք չի լցվի։
«Եբեք չեմ տեսնի մորս կամ հորս, ես կտրվել եմ իմ արմատներից»,- ասել է նա։
102-ամյա Սիրվարդ Կուրդյանը (Քիրիշջյանը) 2 տարեկան էր, երբ քաղաքի տղամարդիկ ու տղաները, ներառյալ իր հայրը, շրջափակվել են թուրքական ուժերի կողմից ու սպանվել։

Նա ոչինչ չի հիշում իր ծննդավայրից կամ սոսկալի իրադարձություններից, որոնք ավերել են իր տունն ու իր անցյալը։ Նա ընտանի 6 երեխաներց ամենակրտսերն էր, ապրում էին Էրզրումում։ Նրա քույրերից ու եղբայրներից 3-ը մահացել են մանուկ հասակում։
Հաջորդ 6 ամիսներին իր մայրը և այլ կանայք ու երեխաներ աքսորվել են ու հարկադիր երթով ուղղվել Իրաք՝ տառապելով հյուծվածությունից, սովից կամ ջրազրկումից։ Սիրվարդի 5-ամյա եղբայրը ջուր է խնդրել, սակայն մայրն ասել է նրան, որ աղբյուրի մոտ կանգնելուց պահակները միզում են ջրի մեջ։ Նա պետք է վճարեր մաքուր ջրի համար, այդ իսկ պատճառով փոքրիկ տղան մահացել է։
Ընտանիքը հասել է Մոսուլ, ավելի ուշ տեղափոխվել Հալեպ։ Այնտեղ Սիրվարդը դպրոց է հաճախել և 15 տարեկանում ամուսնացել երիտասարդ որբացած Խաչիկ Կուրդյանի հետ։ Խաչիկը երազում էր նոր կյանք սկսել կարճատև անկախացած Հայաստանում։
Նա չիրագործեց երազանքը։ Սակայն մահից առաջ՝ 1974 թվականին, նա կնոջ հետ այցելել է Խորհրդային Հայաստան։ 1991 թվականին նա գաղթել է Կանադա։ Նա գրում է՝ մանտրան օգնել է նրան վերապրել։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը








































